Կոնսերվատորիայի այգին վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին | iravaban.net

iravaban.net Հոկտեմբերի 20-ին անցկացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։

Նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ բոլոր դատական ատյաններն անցնելով՝ Կոնսերվատորիայի այգին վերադարձվել է քաղաքապետարանի լիազորության դաշտին։

Նա հանձնարարեց սկսել մաքրման աշխատանքները և դիտարկել այգու վերակառուցման և կանաչապատման հետ կապված բոլոր առաջարկները։

«Սա մեր ամենակարևոր այգիներից մեկն է, որը գտնվում էր շատ վատ վիճակում։ Շատ ուրախ եմ, որ իրավական հարցերը մոտեցել են ավարտին, և բոլորին, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն