Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:
Տեղեկությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են news.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
ԶԼՄ-ները հաղորդում են, թե ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Արմենպրես»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Ղուկասյանին ձերբակալելու տեղեկության վերաբերյալ հայտնել են, որ դրա հետ կապված մեկնաբանությամբ հանդես կգան ավելի ուշ։