Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից:
Այդ մասին քիչ առաջ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ի սկզբանե նախագծում ժամկետ էր նշվել 2026-ի հուլիսը, բայց պաշտպանության նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում փոխել են այն:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն առաջարկել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից դարձնել 18 ամիս։