Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին | 1lurer.am

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով ձևավորված օրակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայունության խթանման հարցում Հայաստանի և Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն