Առաջիկայում հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում է լինելու. Ռուբինյան | factor.am

factor.am  Առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում միջգերատեսչական հանդիպում է տեղի ունենալու։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա` հանդիպմանը քննարկվելու են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման հետ կապված հարցեր։ Ռուբինյանի փոխանցմամբ` հանդիպումից հետո մանրամասներ կներկայացվեն։ Թե որտեղ է լինելու հանդիպումը, Ռուբինյանը չասաց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին Երևան էր ժամանել թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը։ Ի դեպ, Ռուբինյանը չանդրադարձավ հարցին՝ արդյոք Քըլըչի անձնագրում մուտքի և ելքի կնիք դրվել է, թե` ոչ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն