ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության, գործակցության նոր դարաշրջան կբացի. Արաղչի | factor.am

factor.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ օգնական Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը վերահաստատել է Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանը բնակեցնող բոլոր ազգերի համար, գրում է Mehr գործակալությունը։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը և տարբեր ռազմավարական ոլորտներում ապագա համագործակցության առկա հեռանկարները։

Արաղչին կրկնել է Թեհրանի դիրքորոշումը՝ հարգել երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մերժել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և դիվանագիտությունը սահմանել որպես վեճերի լուծման միակ միջոց։

Իրանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության և համագործակցության նոր դարաշրջան կբացի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն