Աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Լեյլա Մելիուհին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Լեյլա Մելիուհին և հույս հայտնել, որ նրա նշանակումը համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Կարևորելով Գրասենյակի հետ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ Արփինե Սարգսյանն մատնանշել է համատեղ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։

Նախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը, 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը և սահմանված գերակայությունները։

Լեյլա Մելիուհը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հնգամյա ռազմավարությունը՝ կարևորելով պարենային անվտանգության ապահովման և աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Քննարկվել են նաև Փրկարար ծառայության վերափոխման տեսլականի, ծառայողների կարողությունների զարգացման, ՆԳՆ պետական ռեզերվների գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր։

Կարևորվել է հանրային իրազեկումների միջոցով բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում ընդգծվել է կրթական բաղադրիչի շրջանակում դպրոցներում իրականացվող աշխատանքների և երիտասարդների պատրաստվածության կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն