Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց:
Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, այն, որ կարող են վտանգի տակ դրվել Կ. Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, առանց որևէ լիազորագրի 2025թ. սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին, որպեսզի ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Ադրբեջանին պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն տալով զանգահարել իր միակ քրոջը, որն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, և Երևանում գտնվող փաստաբաններին:
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը 2025թ. սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ: Իբր՝ Ավանեսյանին ձերբակալել են այն ժամանակ, երբ ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին և զինված դիմադրություն է ցույց տվել: Այդ օրը Արցախ է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ներկա գտնվելով համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել պատասխան կրակի հետևանքով ու ձերբակալվել:
Ադրբեջանը ՄԻԵԴ է ուղարկել դիմումի պատասխան, թե Ավանեսյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, կցել են նաեւ լուսանկարներ, որոնք, սակայն, կասկած են հարուցել հայ փաստաբանների մոտ․ նրանք կարծում են, որ լուսանկարները բեմականացված են, ինչպես ամբողջ պատմությունը։
(…)
ՄԻԵԴ-ում գործընթացը տևել է մոտ մեկ ամիս և այդ ընթացքում վերը նշված սուբյեկտների կողմից փաստաբաններին արդեն տրվել են լիազորագրեր, որպեսզի ՄԻԵԴ-ում գործեն լիազորագրերի հիման վրա:
Այս ընթացքում ՄԻԵԴ ուղարկվել է նաև գանգատը, սակայն կարևոր քայլն այն է, որ Կարեն Ավանեսյանն արդեն իրավական պաշտպանության տակ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում