Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները «դադարեցված են»:
Այս մասին գրել է NBC News-ի թղթակից Գարեթ Հաակեն X-ի իր միկրոբլոգում՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրի։
«Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց, որ Թրամփ-Պուտինի՝ Բուդապեշտում անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ներկայում «դադարեցված են»։
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի միջև նախնական հեռախոսազրույցը «արդյունավետ» էր, սակայն նախագահը կարծում է, որ երկու կողմերն էլ բավարար չափով պատրաստ չեն բանակցություններին, որպեսզի հենց հիմա առաջ շարժվելը արդարացնեն»,- նշել է Հաակեն։