Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության. «Մեր ձևով» շարժում

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին ասված է «Մեր Ձեւով» շարժման հայտարարության մեջ։

«Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։ Ներկայում Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո քննչական մարմինն, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,– նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, օրեր առաջ Գյումրիում Մխիթարյանը բերման էր ենթարկվել։ Համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Փաստաբանների պալատի ղեկավարը հայտարարություն էր տարածել, նշելով, որ տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ․ «Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում»,– նշել է Սիմոն Բաբայանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ