Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցված են. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, հարցման կարգով, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են, և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել էին, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը։

Նա մեղադրվում է համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն