Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։
Ծնվել է 1981 թվականին Վրաստանում:
Կրթություն
2004-2008 թթ. – Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
2002-2004 թթ. – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (մագիստրատուրա)
1998-2002 թթ. – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (բակալավրիատ)
Աշխատանքային գործունեություն
2022 թ. դեկտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար
2022 թ. դեկտեմբերի 12-ին ազատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
2020 թ. մարտի 5-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2019-2020 թթ. – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2018-2019 թթ. – Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, դասախոս
2004-2020 թթ. – Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս
2017-2019 թթ. – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ