shantnews.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կայցելի Իսրայել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի իրականացումը խթանելու համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 22-25-ը կայցելի Իսրայել՝ նախագահ Թրամփի՝ Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրի հաջող իրականացմանը աջակցելու համար», – հայտարարության մեջ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։
Իսրայել այցից հետո Ռուբիոն կմեկնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որտեղ հոկտեմբերի 26-30-ը կայցելի Կուալա Լումպուր, Տոկիո և Կյոնջու։