Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակել է դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Վերացվել է գրավը և որպես խափանման միջոց կիրառվել կալանքը»,- գրել է փաստաբանը:
Փաատաբանը նշում է, որ քրեական գործը 2018 թվականին հարուցված գործն է՝ կապված այդ տարվա ապրիլին Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ.
«Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ «զինված խուլիգանություն»։ Նա կալանավորվել էր, ապա 2018 թվականի աշնանը կիրառվել էր գրավ։ Գործը 6 տարի՝ 2019 թվականից սկսած, դատարաններում էր և այսօր ունեցավ իր այսպես ասած ավարտը»,- հայտնել էր Աթանեսյանը։