armenpress.am Չինական պետական նավթային ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները, ինչը պայմանավորված է «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ռուսական նավթի գնումներից հրաժարված ընկերությունների թվում են չինական «ՊետրոՉայնա» ազգային նավթային ընկերությունը, ինչպես նաև «Սինոպեկ»-ը և «Չժենհուա Օյլ»-ը:
Տեղեկատվության համաձայն՝ նշված ընկերությունները ձեռնպահ կմնան ռուսական նավթի առևտրից առնվազն կարճաժամկետ հեռանկարում:
Լրատվական գործալակությունն ավելի վաղ հայտնել էր, որ հնդկական նավթավերամշակման գործարանները նույնպես մտադիր են կտրուկ կրճատել ռուսական հում նավթի ներմուծումը։