Գյումրու համայնքապետարանի՝ երեկ ձերբակալված 3 աշխատակիցներից մեկը ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է

«Ինֆոքոմի» տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետարանի՝ երեկ ձերբակալված 3 աշխատակիցներից մեկը ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է՝ Վարդուհի Փիլոյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, որ համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որ վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:

«Արդյունքում բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ, դադարեցնելով աշխատանքը, անձնակազմի հետ միասին ժամանել են համայնքապետարանի հարակից տարածք և միացել հավաքի մասնակիցներին:

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը հոդվածներով», – նշված էր ՔԿ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ