hetq.am Քննչական կոմիտեից հաստատել են ակտիվ շրջանարվող վարկածը, որ Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովան սպանվել է։
Մինչ այս պահը ՀՀ իրավապահ մարմինները չէին տվել սպանության փաստը հաստատող պաշտոնական տեղեկություն։
«Նախաքննության ընթացքում նշանակվել են մատնադրոշմային, դատաքիմիական, արտաբժշկական և գենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հայտնել են Քննչական կոմիտեից:
Փորձաքննության արդյունքները պիտի պատասխան տան այն հարցին, թե կոնկրետ ինչպես է սպանվել Այշատ Բայմուրադովան։
Տարբեր ռուսալեզու թերթեր, հղում անելով ռուսաստանցի իրավապաշտպաններին, հայտնել են, թե կնոջը խեղդամահ են արել։
Հոկտեմբերի 15-ն Այշատի ընկերներն ահազանգել էին, որ նրա հետ կապը կորել է։ Ըստ ընկերների՝ երիտասարդ կինը դուրս էր եկել հանդիպելու Instagram-ով ծանոթացած ընկերուհու հետ ու անհետացել։ Հետո պարզվել էր, որ այդ ըկերուհու հետևորդների մեջ կան Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատից անձինք։
Հոկտեմբերի 20-ին Այշատ Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել էր Երևանում, Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում սկզբնաղբյուր կայքում