news.am «Առաջիկա օրերին մենք լրացուցիչ Aster հրթիռներ և Mirage կործանիչների նոր խմբաքանակ կմատակարարենք»,- ըստ Le Monde պարբերականի՝ «Ցանկացողների կոալիցիայի» նիստում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Կարևոր է շարունակել մեր ջանքերը՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ընդգծել է նա։
Aster-ը ֆրանս-իտալական համատեղ արտադրության հրթիռ է։ Երկու երկրներն էլ Ուկրաինային այս հրթիռների չճշտված քանակություն են մատակարարել։ Մինչ օրս Ֆրանսիան Ուկրաինային է մատակարարել խոստացված վեց միավոր Mirage 2000-ներից երեքը։ Ինքնաթիռներից մեկը խոցվել է հուլիսին։