«Մենք գործ չունենք այդ տեսանյութի հետ»․ Էկոնոմիկայի նախարարը՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի մասին

Հովհաննավանքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում՝ անդրադառնալով Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութին, նշեց․ «Մենք գործ չունենք այդ տեսանյութի հետ»։

«Էդ մարդիկ, որ կոմպրոմատներ ունեն իրար դեմ, թող հեռու մնան եկեղեցուց, հեռու մնան ժողովրդից և գնան իրար կոմպրոմատները իրար դեմ օգտագործեն։ Խնդրում եմ մեզ, մեր ժողովրդին, եկեղեցուն այդ սրբապղծություններին չխառնեն»։

Անդրադառնալով նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք ի՞նչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը «գործնական փուլի մեկնարկը» արտահայտությամբ, պատասխանեց, որ այսօրվա պատարագը, որին տասը հազար և ավել մարդ է մասնակցում, հենց դա է նշանակում, մինչդեռ այլ իրավիճակներում մարդկանց թիվը տասնյակների է հասնում։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի դիտարկմանը, որ պատարագին մասնակցողների մի մասը տարբեր օղակներից ու տարբեր մարզերից իշխանական պաշտոնյաներ են, Պապոյանն ասաց․ «Ես էլ եմ իշխանական ներկայացուցիչ, վարչապետն էլ, մենք իրավունք չունե՞նք գնանք պատարագի, հաղորդություն ստանալու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ