Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հրթիռների փորձարկումները «տեղին» չեն | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային թևավոր հրթիռի փորձարկման մասին հայտարարությունը «տեղին չէ»։

«Նա պետք է ավարտի (Ուկրաինայում) պատերազմը։ Պատերազմ, որը պետք է տևեր մեկ շաբաթ, բայց շուտով չորրորդ տարին է արդեն: Ահա թե ինչ պետք է անի նա՝ հրթիռներ փորձարկելու փոխարեն», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «հաջող» փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը: Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանն ասել է. «Մենք պետք է որոշենք հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները՝ մեր զինված ուժերում այս զենքի տեղակայման համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն