Հունվար-օգոստոսին հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6.8 տոկոսով. Վահե Հովհաննիսյան | 1lurer.am

1lurer.am  Հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի գինը նվազել է 14.4 տոկոսով, պղնձի գինը ավելացել է 4.7 տոկոսով, պարենի միջազգային գները աճել են 6.3 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հումքային և պարենային գների վերջին փոփոխությունները:

«Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48,8 տոկոսով Հայաստանում, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6,8 տոկոսով:

Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների ներմուծումը նվազել է 34,9 տոկոսով, որը նույնպես հիմնականում պայմանավորված է վերարտահանման կտրուկ նվազմամբ»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն