factor.am Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ բոլոր ուժերը դուրս է բերում Թուրքիայից դեպի Հյուսիսային Իրաք՝ կոչ անելով Անկարային իրավական քայլեր ձեռնարկել խաղաղության գործընթացը պաշտպանելու համար, գրում է France 24-ը։
PKK-ն մայիսին պաշտոնապես հրաժարվել էր Թուրքիայի դեմ իր զինված պայքարից՝ վերջ դնելով չորս տասնամյակ տևած բռնությանը, որը խլել է շուրջ 50,000 մարդու կյանք։
«Մենք իրականացնում ենք մեր բոլոր ուժերի դուրսբերումը Թուրքիայի սահմաններից»,- ասվում է հայտարարության մեջ, որն ընթերցվել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Հրապարակվել է լուսանկար, որտեղ պատկերված են 25 մարտիկներ, այդ թվում՝ ութ կին, որոնց արդեն մեկնել են Թուրքիայից։
Միաժամանակ, Թուրքիային կոչ է արվել ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր՝ գործընթացն առաջ մղելու համար, որը սկսվել էր մեկ տարի առաջ։
«Գործընթացի համար անհրաժեշտ իրավական և քաղաքական քայլերն ու ժողովրդավարական քաղաքականությանը մասնակցելու համար անհրաժեշտ ազատության և ժողովրդավարական ինտեգրման օրենքները պետք է անհապաղ իրականացվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
«Անհրաժեշտ է ձեռնարկել նշանակալի քայլեր, իրավական կարգավորումներ ազատության հետ համատեղելի գործընթացի համար։ Մենք ցանկանում ենք օրենքներ, որոնք հատուկ են գործընթացին, այլ ոչ թե պարզապես համաներում»,- արարողության ժամանակ լրագրողներին ասել է PKK -ի ավագ զինյալ Սաբրի Օքը՝ անդրադառնալով զինված պայքարից հրաժարվողների ճակատագիրը կարգավորող օրենքներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում