Առաջիկա տարիներին պակասուրդը մինչև 2028-ը պլանավորում ենք իջեցնել մինչև 2,8 տոկոսի՝ ՀՆԱ-ի մեջ. Վահե Հովհաննիսյան | 1lurer.am

1lurer.am  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «2026 թվականի պետական բյուջեի  մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ պակասուրդի կրճատմանը, նշեց՝ 2025-ի համեմատությամբ որդեգրել են ֆիսկալ կոնսոլիդացիայի քաղաքականություն, և առաջիկա տարիներին դեֆիցիտը մինչև 2028 թվականը պլանավորում են իջեցնել մինչև 2,8 տոկոսի՝ ՀՆԱ-ի մեջ:

Նախարարը հիշեցրեց՝ 2025-ին այդ ցուցանիշը կազմում էր 5,5 տոկոս:

«Սա նպատակ ունի կայուն պահպանել, թույլ չտալ պարտքի սպասարկման գծով ծախսերի և պարտքի նոմինալ մակարդակի աճը և միևնույն ժամանակ, ապահովել տնտեսական և մարդկային կապիտալի մեջ ներդրումների և մեր բարեփոխումների սահուն ընթացքը: Ըստ էության՝ այս կոնսոլիդացիան տեղի է ունենալու ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացման պայմաններում:

Հաշվի առնլով հայկական դրամի կանխատեսվող մակարդակը՝ մեր միջնաժամկետ հատվածում պարտք-ՀՆԱ ցուցանիշը կկայունանա 50-60 տոկոսի միջակայքում: Մասնավորապես՝ մեր կանխատեսումներով այն կհասնի 54 տոկոսի և հետագա տարիներին կունենա նվազման միտում»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն