factor.am Երեկ դատարանում տեղի ունեցած դանակահարության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո դանակահարություն է տեղի ունեցել։ Սպանության գործի քննության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի եղբայրը դանակով հարվածել է գործով 4 մեղադրյալներից մեկին ու դիմել փախուստի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում