Եկեղեցում խնդիրներ կան, բայց դա ՀԱԵ-ի ներքին գործն է. Գառնիկ Դանիելյան | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի ժխտում, որ Հայ Առաքելական եկեղեցում խնդիրներ կան, սակայն դրանք համարում է եկեղեցու ներքին գործը:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Չեմ կարող ժխտել, որ կան խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ, եթե եկեղեցու ներսում կան որոշ հոգևորականների հետ կապված խնդիրներ, պետք է իշխանությունները ներգործություն թույլ տան: Դա եկեղեցու ներքին գործն է»,- ասաց Դանիելյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է եկեղեցիներն ու վանքերը եկեղեցուց վերցնելու հնարավորության մասին։

Մինչ այդ, ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։

Մայր աթոռն էլ իր հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:

Օրերս Նիկոլ Փաշինյանը մասնակցեց եկեղեցու կողմից կարգալույծ հռչակված քահանայի մատուցած պատարագին, մինչդեռ Մայր աթոռը հայտարարում է, որ վերջինիս կողմից որևէ հոգևոր արարողություն կատարելը անվավեր է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ