«Հայաստան» դաշինքը հիմնադրվել է 2021 թվականին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Դաշինքը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնունդ Հայաստան» կուսակցությունների կողմից։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքը ընտրությունների ադյունքներով անցավ Խորհրդարան՝ հավաքելով 21,09% կամ 269 481 ձայն։ Դաշինքն ուներ 29 մանդատ։ 2022 թվականին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դաշինքից դուրս եկավ։
«Հայաստան» դաշինքը մասնակցում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «ԱռԱջ» կուսակցությունները։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին տասնյակում են նաև Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Լևոն Քոչարյանը։