ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է հակահարված տա, եթե իր զինծառայողին վիրավորում են հասցրել՝ միաժամանակ նշելով, որ «որևէ բան չի կարող վտանգի ենթարկել հրադադարը»:
«Դուք պետք է հասկանաք, որ «Համաս»-ը Մերձավոր արևելքում խաղաղության շատ փոքր մասն է, և նրանք պետք է իրենց լավ դրսևորեն»,- ասել է Թրամփը Ճապոնիայից Հարավային Կորեա մեկնելիս:
Միաժամանակ, «Համաս»-ը հերքում է հրադադարը խախտելու մասին լուրերը՝ նշելով, որ հավատարիմ է մնում դրան:
Իսկ Գազային Իսրայելի նոր հարվածների հետևանքով հայտնի է 60-ից ավելի զոհի մասին, այդ թվում, ըստ Al Jazeera-ի, 24 երեխայի: