Ստամբուլի արվարձաններից մեկում շենք է փլուզվել. զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան | 1lurer.am

1lurer.am Ստամբուլից 60 կմ հեռու գտնվող Գեբզե քաղաքում վեցհարկանի շենք է փլուզվել։

Ըստ տեղի լրատվամիջոցների, զոհերի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։

A-haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շենքի փլատակներում կարող է մոտ վեց մարդ լինել։

Գեբզեի քաղաքապետ Զիննուր Բույուքգյոզը CNN-türk-ին ասել է, որ շենքում ապրել է յոթ հոգուց բաղկացած երկու ընտանիք, սակայն դեռևս հայտնի չէ՝ փլուզման պահին նրանք այնտեղ են եղել, թե ոչ։

Նշվում է նաև, որ շենքի մոտակա հատվածում ընթանում են մետրոյի կառուցման շինարարական աշխատանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն