Դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից. Սերժ Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի կալանավորման մասին

Մենք այդ առիթով հայտարարություն ենք տարածել, որ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից: Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել Դավիթի կողմից հանցավոր գործողության հետ,  իր գործով դատական նիստից առաջ ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Մասիսի համայանքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը:

«Բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»,- նշել է նա:

«Եվրոպական կառույցներն էլ չեն արձագանքում, որովհետև սատարում են այս իշխանություններին»,- ավելացրել է 3-րդ նախագահը:

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանին կալանավորել են երեկ՝  «Զվարթոց» օդանավակայանում։

Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վերացրել է նաև խափանման միջոց գրավը և կիրառել կալանք:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ Դ. Համբարձումյանը դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ