Դատապարտում եմ հրապարակումը և տարածումը. Արայիկ Հարությունյանը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութի մասին | 1lurer.am

1lurer.am  Միանշանակ դատապարտում եմ հրապարակումը և տարածումը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ գնահատական կտա ապօրինի ձայնագրություններ, տեսագրություններ անելուն և դրանք տարածելուն և հատկապես վերջին դեպքի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութի վերաբերյալ, ինչ քայլեր են ձեռնարկվում նման երևույթները կանխելու համար:

«Դեռ ընդդիմադիր եղած ժամանակվանից, դա վերաբերեր ընդդիմությանը, իշխանությանը, ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով հրապարակված, արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ դու սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք հետագայում նույնպես շարունակվեն:

Միանշանակ պետք է համապատասխան մարմինները և ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են գաղտնի նկարահանված տեսանյութեր, որոնք առնչվում են ենթադրաբար Արշակ սրբազանին։

Արշակ սրբազանը, մեկնաբանելով իրեն վերագրվող գաղտնի նկարահանված տեսանյութերը, հայտարարել է․ «Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր՝ դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։ […] Ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն