Քննչականը ստացել է Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդումը | azatutyun.am

azatutyun.am  Քննչականը ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ:

Քննչականից փոխանցեցին, որ քննիչին մակագրելուց հետո 24 ժամվա ընթացքում որոշում կկայացվի՝ հարուցել վարույթ, թե՝ ոչ:

Գլխավոր դատախազությունն Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասին հաղորդումն այսօր է ուղարկել Քննչական կոմիտե:

Հոկտեմբերի 25 -ին Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը: 4 օր անց միայն հաղորդումն ուղարկվեց Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են գաղտնի նկարահանված տեսանյութեր, որոնք առնչվում են ենթադրաբար Արշակ սրբազանին։

Արշակ սրբազանը, մեկնաբանելով իրեն վերագրվող գաղտնի նկարահանված տեսանյութերը, հայտարարել է․ «Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր՝ դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։ […] Ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն