Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Քոուլը քննարկել են Հայաստան-ՄԹ խորացող համագործակցությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:

Զրուցակիցները խոսել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև խորացող համագործակցությունից, քննարկել տարածաշրջանային հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն