Ըստ Թրամփի՝ Պեկինը կաջակցի Ուկրաինայի հարցի կարգավորմանը | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը բանակցությունները Հարավային Կորեայում ավարտվել են: Դրանք տևել են 1 ժամ 40 րոպե, հայտնել է չինական պետական հեռուստատեսությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չինացի պաշտոնակցի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը և կարծում է, որ Պեկինը կաջակցի կարգավորման հարցում:

Սպասվում էր, որ երկրների ղեկավարները կհամաձայնեցնեն երկարատև առևտրային կոնֆլիկտներից դուրս գալու ուղին, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք որևէ համաձայնություն ձեռք բերվել է: Բանակցություններից հետո կողմերը միասին հայտարարություն չեն արել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն