Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի հաղորդման առնչությամբ վարույթ է նախաձեռնվել | azatutyun.am

azatutyun.am  Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից:

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով):

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են գաղտնի նկարահանված տեսանյութեր, որոնք առնչվում են ենթադրաբար Արշակ սրբազանին։

Արշակ սրբազանը, մեկնաբանելով իրեն վերագրվող գաղտնի նկարահանված տեսանյութերը, հայտարարել է․ «Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր՝ դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։ […] Ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն