Նաթան Սրբազանին վերագրվող գաղտնալսման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Տեր Արամի վերաբերյալ ներկայացված հաղորդումներով վարույթներ չեն նախաձեռնվի | factor.am

factor.am  Հոկտեմբերի 23-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել, որոնք վերաբերում են՝

-Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելուն,
-Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստությանը,
-Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար, Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ) վտարելուն:

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնում են, որ ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն և ուղարկվել է հսկող դատախազի հաստատմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն