tert.am Պակիստանի և Հայաստանի միջև խորհրդարանական մակարդակով հարաբերությունների հաստատման ժամկետները հայտարարվել են, այս մասին APA գործակալությանը տված բացառիկ հայտարարության մեջ ասել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլլանին։
«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններից Հայաստանի հետ։ Ներկայումս Հայաստանի և Պակիստանի խորհրդարանների միջև հարաբերություններ չեն հաստատվել։ Այնուամենայնիվ, խաղաղության բանակցությունների ավարտից հետո մենք կքննարկենք այս հարցը», – ասել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 31-ին Հայաստանի ու Պակիստանի ԱԳ նախարարները երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե էին ստորագրել։