Քննարկվել են Երևանի և Դուբայի միջև գործակցության հնարավորությունները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դուբայ քաղաքի գործադիր տնօրեն Մարվան Ահմեդ Բին Ղալիտայի հետ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Դուբայի միջև համագործակցության հնարավորությունները՝ հատկապես քաղաքային թվայնացման, նորարար տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ոլորտներում։

Երևանի քաղաքապետը նշել է, որ Դուբայի տպավորիչ զարգացումն ու առաջադեմ տեսլականը ոգեշնչող օրինակ են աշխարհի շատ քաղաքների համար։ Տիգրան Ավինյանը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների գործընկերությունը կնպաստի նոր նախաձեռնությունների իրագործմանը, փորձի փոխանակմանը և քաղաքային զարգացման նոր որակի ձևավորմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն