Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում փոխվարչապետին են ներկայացվել մի շարք օրակարգային հարցեր,այդ թվում՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ու ոլորտի ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ԱՃԹՆ Ստանդարտի ներդրման ընթացքի բարելավման հարցը:

Քննարկվել են նաև բազմաշահառու խմբի քաղաքացիական խմբակցության կողմից ներկայացված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել են կառուցողական քննարկումներ:

Նիստի ընթացքում hատուկ անդրադարձ է կատարվել Երևանում անցկացվելիք ԱՃԹՆ միջազգային խորհրդի առաջիկա նիստին ևս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն