Խցանումների դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծվել | civilnet.am

civilnet.am Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին իր սոցիալական էջերում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը հայտնել է, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

«Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը:

Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա»,- գրել է Ավինյանը:

Հոկտեմբերի 16-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանում տրանսպորտային խցանումներն ու անկառավարելի երթևեկությունը կարգավորելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն