Փաշինյանը հայտարարում է՝ շարունակելու են աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր տաճարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Մայր Աթոռի հայտարարությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրելով «կուսակրոնության ուխտը խախտելու, Հայաստանի հոգևոր կյանքը փակուղի տանելու և կաթողիկոսական գործունեությունը առևտրի վերածելու» մեջ՝ նշելով, որ դրանք են «պղծություններ»։

Նա նշել է, որ շարունակելու են աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Էջմիածնում։

Հիշեցնենք, որ Մայր աթոռը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Բռնազավթված է Հովհաննավանքը, խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը»։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) կարգալույծ հռչակվելուց հետո Հովհաննավանքում պատարագ է մատուցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես նախօրոք հայտարարել էր, մասնակցել է պատարագին և վերջինիս ձեռքից հաղորդություն է ընդունել։ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում պատարագի։

Մինչդեռ Մայր աթոռից հայտարարել են, որ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։

Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն