armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական դաշտում ընդդիմախոսություն չի տեսնում:
Սիմոնյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ո՞րն է ընդդիմադիր խոսքը՝ թո՞ւրք, դավաճա՞ն, հողատո՞ւ: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան: Կան մարդիկ, որոնք վիրավորանք են հնչեցնում, որևէ բան չեն առաջարկում: Ի՞նչ առաջարկներ են արել վերջին ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի և Բելառուսի կազմում հայտնվելու մասին»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին՝ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունն այդ հարցում ուշացել է:
«Այն մարդիկ, որոնք հանցագործություն են անում, հետո թեկնածություն են դնում, պետք է չպատժվե՞ն: «Երկաթե մանդատ»-ը սկսելու է գործել, «մուրճը» գործում է և հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարրերի վրա»,- նշեց Ալեն Սիմոնյանը: