factor.am Համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները քանդելու համար պարտադիր կլինի պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնությունը։ Գերատեսչությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։
«Շենքերը և/կամ շինությունները փաստացի ամրացված են լինում կոմիտեին և կոմիտեն պատասխանատվություն է կրում դրանց արդյունավետ կառավարման համար, կամ ամրացված չեն լինում Կոմիտեին, սակայն Կոմիտեն որպես լիազոր մարմին ևս պատասխանատվություն է կրում նշված պետական գույքի արդյունավետ կառավարման համակարգման համար։
Առկա չէ որևէ կարգավորում, որի ուժով կոմիտեն օժտված է դրանք քանդելու համաձայնություն տրամադրելու լիազորությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ օժտված լինելով պետական գույքի կառավարման քաղաքականության մշակման ու իրականացման և դրա շրջանակներում պետական գույքի շրջանառության ու պետական շենքերի և շինությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ՝ գործող իրավակարգավորումներով փաստացի զրկված է պետական շենքները և շինություններն արդյունավետ օգտագործելու շրջանակներում դրանք քանդելու համաձայնության մասին որոշումներ ընդունելու հնարավորությունից, ինչը պետական գույքի արդյունավետ օգտագործման առումով ևս խնդրահարույց է և պրակտիկայում պետական գույքի արդյունավետ օգտագործման տեսանկյունից առաջացնում է տեխնիկական և իրավական խնդիրներ»,-նշվում է հիմնավորման մեջ: