ՀՀ-ն օգոստոսի 8-ից հետո որոշումներ է գաղտնազերծել․ ՀԿ-ներից մեկին 207 մլն դրամ է տրվել | factor.am

factor.am 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարությունը որոշումներ է գաղտնազերծել։

Խոսքը, մասնավորապես, «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին պետբյուջեից առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու մասին է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր պատասխանից։

«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն բյուջեից 2025 թվականի համար ստացել է 38 մլն 941 հազար դրամ։ Նույնքան գումար ստացել է նաև 2021 և 2023 թվականներին։ Իսկ ահա 2022-ին և 2024-ին այդ գումարը՝ յուրաքանչյուր տարվա համար կազմել է 41 մլն 813 հազար դրամ։ 2020-ին էլ հատկացվել է 6,3 մլն դրամ։ Ընդհանուր այս գումարը կազմում է 207 մլն դրամ։

Ինչո՞վ է զբաղվում «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն

Այն հիմնադրվել է 2014 թվականին։ ՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը հատկապես կենտրոնանում է նոր ժամանակների և արդի շրջանի պատմական ու մշակութային գործընթացների ուսումնասիրության վրա՝ միաժամանակ զարգացնելով հայաստանյան և սփյուռքյան գիտական կապերը։

«Պատմական ժամանակաշրջանի իմաստով Ինստիտուտը չունի հետազոտական սահմանափակումներ, բայց առաջնահերթություն է տրվում Նոր ժամանակներին կամ Արդիությանը վերաբերող ուսումնասիրություններին»,-ասված է ՀԿ-ի «Մեր մասին» բաժնում:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է թե՛ վարչապետի աշխատակազմին, թե՛ ՀԿ-ին՝ պարզելու թե գումարներն ինչ նպատակով են ծախսվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն