673 հոգի տուգանվել է առանց տոմս երթեւեկելու, իսկ 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար | aravot.am

aravot.am Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանը ներկայացրեց, թե ինչ արձանագրություններ են կազմվել տարբեր իրավախախտումների համար: Նա մասնավորապես նշեց, որ հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վերաբերյալ կազմվել է 82 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար՝ 22 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու համար՝ 41 արձանագրություն:

Ի թիվս այլնի՝ նա նշեց նաեւ, որ համայնքային տրանսպորտում թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ 935 անձանց նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածով: 673 հոգու տուգանել են առանց տոմս երթեւեկելու համար, 89 հոգու՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար, իսկ 173-ի դեպքում՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար:

Արամ Գյուլզադյանը նաեւ նշեց, որ քաղաքացիներից ստացել են 100 վարչական բողոք, որոնցից 89-ը մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ 11-ի վերաբերյալ կայացվել է վարչական ակտերի բեկանման մասին որոշում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն