ՆԳՆ-ի 2026-ի բյուջեն կկրճատվի 2 մլրդ դրամով․ նախարար | civilnet.am

civilnet.am  2026-ի բյուջեի նախագծով նախատեսվել է Ներքին գործերի նախարարությանը 102 մլրդ 644 մլն դրամ հատկացնել, որը 2 մլրդ 355 մլն դրամով պակաս է 2025-ի հաստատված բյուջեից։ Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

Նախարարը պարզաբանել է, որ նվազեցումները հիմնականում տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով։

«Նվազեցումները հիմնականում տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով՝ ներքին գործերի կրթական ծառայություններ և ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիթորինգ և վերահսկողություն ծրագրերով»,- ասաց Հովհաննիսյանը:

ՆԳՆ բյուջեի նախագծի մյուս մասերը չներկայացվեց։ Այն կքննարկվի բակ նիստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն