Նախնական տվյալներով 3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը. ՆԳ նախարար

Ունենք, նախնական տվյալներով, սպանություն. երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:

Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նա նաև հայտնել է, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում է վրա հասել դեպքը, և որ երեխայի դիի տեղափոխություն է իրականացրել:

«Այլ տվյալներ հանրայնացնելուց կխուսափեմ: Այս վարկածը առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանը։ Փրկարարները երեխայի մարմինը հայտնաբերել են նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն