Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:

Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն