Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո փոխվել է, դա տեսանելի է նաև սահմանին. Պապիկյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված վաշինգտոնյան համաձայնություններից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, դա տեսանելի է նաև սահմանին:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

«Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ իջել է, փոխվել է, և դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է: Եվ, երբ խոսում ենք փաստացի խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, դա իրականություն է»,-ասաց նախարարը:

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն