Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ երթևեկությունը որոշակի ժամերի սահմանափակվելու է

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ից գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 06:00-ն, Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի կմ7+041-կմ10+430 հատվածի (Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ) երթևեկությունը սահմանափակվելու է։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ և ձախ ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն