3-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվել է

3-ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արմեն Օվանեոսվը կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանը։ Փրկարարները երեխայի մարմինը հայտնաբերել են նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով, երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել փոքրիկին:

ՔԿ-ից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն